Արմինֆո. ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումն անվանել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներ:
Ինչպես հաղորդում Է Mehr-ը, Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ բրիգադային գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը եւ հայտարարել, որ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ:
Նասիրզադեն հավելել է, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու երկրների միջև հաղորդակցության պատմական ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ: