Արմինֆո.Առաջիկայում ղազախական ավիաընկերության հետ քննարկումներ տեղի կունենան դեպի Երևան նոր չվերթների հնարավորության շուրջ: Այդ մասին ղազախական "Կազինֆորմ" պարբերականին հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Նրա խոսքով՝ այս պահին Ակտաուից Երևան ուղիղ չվերթ կա, իսկ ավելի վաղ ավիահաղորդակցություն էր գործում Ալմաթիի և Երևանի միջև: <Եվ, իմ կարծիքով, ճիշտ կլինի վերսկսել այս երթուղին գոնե բարձր սեզոնի ժամանակահատվածի համար ՝ ապրիլից մինչեւ հոկտեմբեր: Դա թույլ կտա զբոսաշրջիկներին գալ փառատոների, համերգների և այլ խոշոր միջոցառումների։ Ուղիղ ավիահաղորդակցությունը մեծ նշանակություն ունի զբոսաշրջիկների համար. նրանք, որպես կանոն, նախընտրում են ճանապարհորդել առանց կանգառների", - ասել է Գեւորգյանը։
Միևնույն ժամանակ, կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ Ղազախստանից հաճախումների գագաթնակետը եղել է 2019 թվականին: Այն ժամանակ Հայաստան էր այցելել մոտ 40 հազար մարդ, հիմնականում, դա բիզնես-տուրիզմն էր ։ "Ցավոք, վերջին տարիներին վիճակագրությունը նվազել է, եւ անցյալ տարի Հայաստան են այցելել արդեն շուրջ 11 հազար ղազախստանցիներ", - ասել է նա:
Նշելով, որ մեր պետություններն ընդհանուր սահմաններ չունեն, Գեւորգյանը նշել է համատեղ զբոսաշրջային հարթակի ստեղծման նպատակահարմարությունը, որտեղ ղազախստանյան տուրօպերատորները կկարողանան ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի հնարավորություններին, իսկ հայաստանցիները ՝ Ղազախստանի հարուստ զբոսաշրջային ներուժին: "Դա նոր հեռանկարներ կբացի երկու երկրների եւ բգործարարների, եւ զբոսաշրջիկների համար", - ընդգծել է նա:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը խոսել է նաև Ղազախստանի պետական մարմինների և գործարար համայնքի հետ համատեղ աշխատելու ծրագրերի մասին ՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժն առաջ մղելու ուղղությամբ: Մոտ ժամանակներս, նրա խոսքով, կգործարկվեն մարքեթինգային արշավներ, գովազդ սոցիալական ցանցերում եւ հայտնի հարթակներում։ Հայկական կողմը մտադիր է հրավիրել նաև լրագրողների, բլոգերների և ինֆլյուենսերների, որպեսզի նրանք անձամբ ծանոթանան մեր երկրի գեղեցկությանը և հյուրընկալությանը:
Զուգահեռաբար նախատեսվում է կառուցել միջպետական համագործակցություն, որպեսզի պաշտոնական մակարդակով աջակցեն Հայաստանի և Ղազախստանի միջև զբոսաշրջության զարգացմանը: Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին Ղազախստանից Հայաստան է այցելել 10 236 զբոսաշրջիկ, ինչը 4,2 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից ։