Արմինֆո.Բելառուսի նախագահն՝ ինքը, հրապարակավ խոսել է այդ մասին, մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Բելառուսը եւ Ռուսաստանը երբեք չեն առաջարկել Հայաստանին անդամակցել Միութենական պետության:
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահը հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների հետ հարցազրույցում անդրադարձել էր այն մեղադրանքին, թե ինքը ցանկանում է գալ իշխանության և Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության անդամ: <Իմ նախագահության ընթացքում ոչ նախագահ Ելցինը, ոչ նախագահ Պուտինը, ոչ էլ նախագահ Լուկաշենկոն ոչ մի անգամ ինձ այդ հարցով չեն դիմել։ Ես մինչև հիմա չգիտեմ, թե ինչ նախապայմաններ կլինեին, եթե այդ հարցով դիմեինք իրենց։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք կանգնած սպասում են, թե երբ Հայաստանին կընդգրկեն այդ միության մեջ ։ Անկեղծորեն ասում եմ ՝ նման խոսակցություն չի եղել։ Ուզում եմ հավաստիացնել, որ նման բան, պարզապես, չկա", - հայտարարել է նա։ Նրա կարծիքով ՝ իշխանություններն օգտագործում են Միութենական պետության թեման և օտարերկրյա ԶԼՄ-ներում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմոնացված կերպարը սեփական նպատակների համար: Իր կառավարման տարիներին, ինչպես ընդգծել է Քոչարյանը, Մինսկը չի ձեռնարկել Երեւանի դժգոհությունը հարուցող գործողություններ։ Երկրորդ նախագահը համոզված է, որ Բելառուսի հետ հարաբերություններում առկա խնդիրները և Միութենական պետության թեզն օգտագործվում է Ռուսաստանի հետ գործընկերության գրավչությունը նվազեցնելու համար։
<Մենք՝ բոլորս, գիտենք, որ քաղաքականության մեջ հաճախ է պատահում, որ ուղղակիորեն չեն ասում այն, ինչ պետք է ուղղակիորեն ասեն: Պարտադի՞ր էր մեզ հրապարակային առաջարկ անել ՌԴ նախագահի կողմից։ Ո՞չ։ Իսկ Բելառուսի նախագահն այդ մասին ասել է", - հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը։
Բացի այդ, ինչպես նշել է Ալեն Սիմոնյանը, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին աջակցում է Ռոբերտ Քոչարյանը, նույնպես բացահայտ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հետ Հայաստանի միութենական պետությանը՝ Բելառուսի օրինակով։