Արմինֆո.Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծկռտուքին առնչվող աղմկահարույց միջադեպից հետո վերջինս, այնուամենայնիվ, որոշում է կայացրել լքել պաշտոնը, ինչի մասին նա հայտարարել Է մայիսի 19-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ։
Հաշվի առնելով, որ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, Տեր-Մարգարյանը, դատավարության ընթացքում իր հնարավոր միջամտության վերաբերյալ շահարկումներից խուսափելու նպատակով, որոշել է դադարեցնել իր լիազորությունները Նոր Նորքի թաղապետի պաշտոնում:
Նա նշել է, որ միջադեպը լայն քննարկման առարկա է դարձել և հասել է երկրի գլխավոր ամբիոն, որտեղ որոշակի քաղաքական ուժեր առիթը բաց չեն թողել շահարկելու այդ թեման: <2026 թվականը սաարերի հհետեեւում չէ: Մենք կհանդիպենք 2026 թվին, և ես մասնակից կլինեմ ձեր քաղաքական կործանմանը", - ասել է արդեն նախկին թաղապետը։
Տեր-Մարգարյանը շնորհակալություն է հայտնել "Հանրապետություն" խմբակցության ղեկավար Արամ Սարգսյանին՝ վստահության համար, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ արդյունավետ համագործակցության համար, եւ՝ Նոր Նորքի բնակիչներին: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ իր տված բոլոր խոստումները կկատարվեն։