Արմինֆո. Այսուհետ ԱրարատԲանկի հաճախորդները Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով դեպի ԱՄՆ (Կալիֆորնիա և Նևադա) փոխանցման համար վճարելու են աննախադեպ 1% հատուկ սակագին։ Իջեցված սակագներ են գործում նաև դեպի ՌԴ, Եվրոպա և Հնդկաստան ուղղությունների համար։
Փոխանցումները կարել է իրականացնել առանց հաշվի բացման րոպեների ընթացքում։
Հատուկ առաջարկը գործում է մինչև հուլիսի 7-ը ներառյալ։
ԱրարատԲանկը և Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը համագործակցում են ավելի քան 10 տարի՝ հաճախորդների համար ապահովելով ինչպես անվտանգության բարձր մակարդակ, այնպես էլ արագ, հուսալի և արդյունավետ լուծումներ։
Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23: