


Արմինֆո. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում բանակցություններից հետո տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիս:
Հավելենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022 թվականի նոյեմբերին։



