Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը կոչ է անում չխուսափել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից:
Իր հայտարարության մեջ քաղաքական գործիչը նշել է, որ ստեղծված իրավիճակում լռությունն ու անգործությունը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանի նախկին կուսակիցներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն իրենց Միասնական ազգային սահմանադրական կուսակցության միջոցով նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու և Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու գործընթաց: Վերջինս ուղիղ եթերում հայտարարեl 1, որ իրեն առաջարկել են համաձայնություն տալ անվստահություն հայտնելու խորհրդարանական ընթացակարգ սկսելու համար։ Մարուքյանը, արձագանքելով քննադատություններին, կոչ է արեց չվախենալ նման քայլերից և նշել. "Ինձ վարչապետի թեկնածուի դեր են առաջարկել բացառապես գործող կառավարությանը անվստահություն հայտնելու խորհրդարանական ընթացակարգ սկսելու հնարավորություն ստեղծելու նպատակով: Ես երբեք չեմ ձգտել պետական պաշտոնի, առավել ևս՝ իշխանության։ Բայց այսօր մենք կանգնած ենք ճակատագրական պահի առջև։ Քաղաքական ուժերը, անկախ գաղափարական տարբերություններից, պարտավոր են մի կողմ դնել բոլոր անձնական ամբիցիաները և առաջնորդվել պետական մտածողությամբ: Երբ իրավիճակն այդքան կրիտիկական է, լռելն ու անգործությունը նույնն է, ինչ երկրի ապագան դավաճանելը։ Քաղաքական պատասխանատվությունը վճռականություն է պահանջում։ Եթե կա Իրավիճակը փոխելու թեկուզ չնչին հնարավորություն, մենք պետք է օգտվենք դրանից"։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն: Ընդդիմադիր "Հայաստան" դաշինքը և "Պատիվ ունեմ" խմբակցությունը, միասին ունեն ընդամենը 34 պատգամավոր: Այդ իսկ պատճառով նրանք ամիսներ շարունակ ձեռնպահ են մնացել գործընթացը սկսելուց ։ Այժմ, երբ Աղազարյանն ու Ասլանյանը միավորել են իրենց ուժերը և Մարուքյանին առաջադրել որպես թեկնածու, անհրաժեշտ թվով ստորագրություններ կարող են հավաքվել:
Ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են միանալ գործընթացին, եթե անհրաժեշտ ստորագրություններ հավաքելու տեխնիկական հնարավորություն լինի: