Արմինֆո. Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխոնովսկայան հաղորդել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:
"Հաճելի էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին։ Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպան կարիք ունի արդար, ազատ և անկախ Հայաստանի: Շնորհակալություն ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար", - գրել է Սվետլանա Տիխանովսկայան Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ոչինչ չի հաղորդել այդ հանդիպման մասին ։