Արմինֆո. Մայիսի 17 - ին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հրավերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:
Մայիսի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոսը կղեկավարի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը: