Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական քաղաքական համայնքը համարում է քաղաքական երկխոսության առաջմղման եզակի հարթակ:
«Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է յուրահատուկ հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունն ու փոխգործակցությունը՝ ուղղված խաղաղության համար արդյունավետ լուծումներ գտնելուն, մեր անմիջական և ավելի լայն միջավայրում անվտանգության ամրապնդմանը և բարգավաճմանը: Այս ըմբռնումն ընկած է Հայաստանի նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության հիմքում, այս անգամ՝ Տիրանայում», - գրել է Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում: