Արմինֆո. Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։
Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։