Արմինֆո. Մայիսի 18-21-ը Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության դիմավորումը կազմակերպելու համար պատասխանատու է նշանակվել, ինչպես ասվում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությունում, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Այցի շրջանակում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ և հայ-կիպրական խորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ: