Արմինֆո. Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչ Պարգը Surviver երգով անցել է եզրափակիչ փուլ։ Այս տարի մրցույթն անցկացվում է Բազելում (Շվեյցարիա): Երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ հայ կատարողը ելույթ է ունեցել 5-րդ համարի ներքո և արժանացել հանդիսատեսի ծափահարություններին: Survivor երգը Պարգ գրել է ինը այլ հեղինակների հետ համատեղ, որոնց թվում են Բենջամին Ալասը, Թոմաս Գուստաֆսոնը և Պետեր Բոստրեմը, որոնք արդեն հայտնի են նախորդ տարիների Եվրատեսիլի մասնակիցների համար իրենց աշխատանքներով։
Պարգից բացի եզրափակիչ են անցել նաև Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Դանիայի, Իսրայելի, Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Մալթայի և Հունաստանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Պորտուգալիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ալբանիան, Սան Մարինոն, Նիդեռլանդները և Շվեդիան: Նշենք, որ Եվրատեսիլի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: