Արմինֆո. Հայաստանի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
"Ուրախ եմ հանդիպել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ' Ֆլաերտիի հետ։ Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Ուրախ եմ տեսնել, որ մենք կիսում ենք նաև մեր տարածաշրջանում խաղաղության կարևորության ընդհանուր տեսլականը:
Ընդգծեցինք մամուլի ազատության ոլորտում Հայաստանի շոշափելի առաջընթացը, որը բոլորովին վերջերս արձանագրվեց "Լրագրողներ առանց սահմանների "կազմակերպության կողմից", - գրել է Միրզոյանը Twitter-ի (X) իր միկրոբլոգում ։