Արմինֆո. Մայիսի 16-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։