Արմինֆո. Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական "Չելսի" կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը: Այդ մասին հաղորդում է The Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ գործարքի արժեքը կազմել է 20 մլն ֆունտ։ Այդպիսով, "Չելսիի" կանանց թիմը գնահատվել է 245 միլիոն ֆունտ սթերլինգ։ Ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սելենա Ուիլյամսի ամուսինը տեղ կստանա ակումբի տնօրենների խորհրդում:
Նշենք, որ 2024-2025 մրցաշրջանում "Չելսին" դարձել է կանանց Պրեմիեր լիգայի հաղթող: Թիմը չի պարտվել ոչ մի խաղում՝ տանելով 19 հաղթանակ և խաղալով 3 ոչ-ոքի: Ինքը՝ Օհանյանը, X-ի իր միկրոբլոգում հաստատել է բաժնետոմսերի գնումը։
"Ես արդեն մեծ խաղադրույքներ եմ կատարել կանանց սպորտի վրա. եւ կրկին անում եմ: Հպարտ եմ, որ միանում եմ "Չելսիի" կանանց թիմին՝ որպես ներդրող և տնօրենների խորհրդի անդամ: Ինձ համար պատիվ է օգնել այս լեգենդար ակումբին դառնալ ԱՄՆ-ի ամենասիրված թիմը կանանց Սուպերլիգայի կոլեկտիվների շրջանում և հասնել ավելիին", - գրել է Օհանյանը: