Արմինֆո. Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Զարքուայի հետ։
Ինչպես հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանի համանուն գործառույթներ ունեցող հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։