Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունում։
"Հնդիկներն ու հայերը՝ հին քաղաքակրթության դաշինք: Հինդուներն ու քրիստոնյաները՝ ուս ուսի ընդդեմ ատելության և անհանդուրժողականության ուժերի: Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել պակիստանյան ագրեսիա հրահրելու համար", - ասվում է ANCA-ի թվիթերյան (X) գրառման մեջ:
Համայնքային կազմակերպությունում նաև կոչ են արել բոյկոտել թուրքական և ադրբեջանական ապրանքները:
Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 10-ին ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Չնայած դրան՝ հրադադարից մի քանի ժամ անց Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի կողմից պայմանավորվածության խախտման մասին: Այնուամենայնիվ, մայիսի 11-ին հայտնի է դարձել, որ Հնդկաստանը բացել է Չինաբ գետի ամբարտակը, որտեղից ջուր է հոսում դեպի Պակիստան: