Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: