Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա:
Ինչպես հաղորդում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: