Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, գերատեսչության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 28 անշարժ գույք; 3 շարժական գույք; 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք; 1 իրավաբանական անձում մասնակցություն; 234 միլիոն 156 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսերի չմարված մաս; 1 միլիարդ 265 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ; 709 միլիոն 616 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար; 4 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք; շուրջ 3 միլիոն դրամի ավանդ: