
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՈՒՀԿ) միջև փոխըմբռնման շուրջ ստորագրվիած հուշագիրը դրական կանդրադառնա ինտեգրման գործընթացների հետագա զարգացման վրա, սակայն Հայաստանին չի առնչվի: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՀԿԵ ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:
Նրա ասելով, նախկին անդրկովկասյան երկաթուղու աբխազավրացական տեղամասի շրջափակումը որոշիչ գործոն է, որը խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը երկաթուղային տրանսպորտի ոլորտում ինտեգրման գործընթացներին: «Նշված տեղամասով երթևեկության վերականգնումը կհանգեցներ Հայաստանի տրանսպորտային շրջափակման մասնակի վերացման, ընդսմին նպաստելով արտահանման և ներմուծման քաղաքականության տեղաշարժին, իսկ այսօր մենք ականատես ենք ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշների նվազող դինամիկայի», - ընդգծել է Գ.Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ երկաթուղու 221 կմ երկարությամբ աբխազական տեղամասը Հայաստանի և Վրաստանի համար փակ է 1992 թվականի օգոստոսից` Վրաստանի և Աբխազիայի սահմանային Ինգուր գետի վրայով անցնող երկաթուղային կամրջի պայթեցումից հետո:
Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստում ԵՏՀ և ԵՈՒՀԿ միջև ստորագրված փոխգործակցության հուշագրի նպատակը ԵՏՀ և ԵՈՒՀԿ միջև երկարաժամկետ համագործակցության ապահովումն է: ԵՈՒՀԿ 1956 թվականին Սոֆիայում (Բուլղարիա) երկաթուղային տրանսպորտի նախարարների կողմից ստեղծված միջազգային կազմակերպություն է, որի գլխավոր նպատակը միջազգային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների զարգացումն է, Եվրասիական տարածաշրջանում միասնական երկաթուղային տրանսպորտի տարածքի ստեղծումը, անդրմայրցամաքային երկաթուղային ուղղությունների մրցունակության բարձրացումը, ինչպես նաև աջակցությունը երկաթուղային տրանսպորտի բնագավառում տեխնիկական առաջընթացին և գիտատեխնիկական համագործակցությանը: ԵՈՒՀԿ աշխատաննքին մասնակցում է 28 երկիր` որպես միջկառավարական կազմակերպության: