Արմինֆո. Շվեյցարիայի ազգային խորհրդարանի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հույս է հայտնել, որ աշխարհը հանդես կգա Լեռնային Ղարաբաղից փախստականների՝ իրենց տներ վերադարձի իրավունքի օգտին:
"Կարճ ուղևորություն դեպի Հայաստան, օր 2. շրջադարձ դեպի Արցախ (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) Լաչինի միջանցքով։ Ինչ-որ մեկը գրել է. "Դու հավերժ մեր սրտերում ես": Հուսով եմ, որ աշխարհը վերջապես հանդես կգա Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի իրավունքի օգտին", - գրել է նա Twitter-ի (X) իր միկրոբլոգում ՝ գրառմանը կից զետեղելով Արցախի ուղղությամբ ճանապարհային նշանով լուսանկար։