Արմինֆո. Պաշտոնական Երևանը ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը:
"Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ձեռք բերված ըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կարող է ձեռք բերվել: Այս կապակցությամբ ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես՝ ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից հայտարարված",-Թվիթերի (X) իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 10-ին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Չնայած դրան՝ հրադադարից մի քանի ժամ անց Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի կողմից պայմանավորվածության խախտման մասին: Այնուամենայնիվ, ապրիլի 11-ին հայտնի է դարձել, որ Հնդկաստանը բացել է Չինաբ գետի ամբարտակը, որտեղից ջուր է հոսում Պակիստան: