Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունի խաղաղության գործընթացի մի քանի ուղղություն։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը ։ "Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ սպասումները կապված են Հայաստանի Սահմանադրությունից "Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների" բացառման և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարաման հետ, որի անհրաժեշտությունը վերացել է հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետևում ենք գործընթացներին, կան շփումներ", - ըստ APA-ի՝ ասել է Բայրամովը։