Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: