


Հնագետները հետաքրքիր հայտնագործություն են կատարել Դաշտադեմի միջնադարյան ամրոցի մերձակա տարածքի (Արագածոտնի մարզ) պեղումների ընթացքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, պեղումների ընթացքում հայտնաբերվել է պալատական կառույց: Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է միջնադարյան գահասրահի: Այդ շրջանում նման կառույցի հայտնաբերումը լիակատար անակնկալ է եղել հնագետների համար:
Ավետիսյանը պարզաբանել է, որ Հայաստանի տարածքում շատ քիչ են պեղված միջնադարյան ամրոցները: Այդպիսով, Դաշտադեմի գտածոն կարող է ներառվել տարվա ամենահետաքրքիր հնագիտական հայտնագործությունների թվում:
Նախնական գնահատականների համաձայն, Դաշտադեմի գահասրահը վերագրվում է 11-12-րդ կամ 7-8-րդ դարերին:



