Արմինֆո. Ոստիկանության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով բերման են ենթարկել մեկ անձի:
Ինչպես հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը, ձերբակալվածը նախաքննական մարմնին է ներկայացվել մայիսի 6-ին, իսկ գույքը դիտավորությամբ վնասելու գործով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը, հաղորդել էր, որ մայիսի 6-ին հրկիզվել է Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան: Դեպքը տեղի է ունեցել նրա տան բակում. անհայտ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և հրկիզել Ստեփանյանի կնոջ մեքենան: Քաղաքական ուժից վստահություն հայտնեցին, որ այդ գործողությունները հետևանք են քաղաքապետարանում կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ Ստեփանյանի վերջին բացահայտումների: