Արմինֆո.Մայիսի 7-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, Նորին սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար, վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական հարաբերությունների առավել զորացման։
Իր հերթին՝ Ալեքսանդր Կոնյուկն անդրադարձել է պաշտոնավարման տարիների իր ջերմ տպավորություններին և հետագա ծրագրերին։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ Ալեքսանդր Կոնյուկը հետ է կանչվել Մինսկ Հայաստանի իշխանությունների պնդմամբ' երկկողմ հարաբերություններում լարվածության ֆոնին: