Արմինֆո. Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո: Այդ մասին մայիսի 7-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում հարցը կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ։ Շատ հնարավոր է, որ տեքստը պատրաստ լինի 10 ամսից։ Ընդ որում, ինչպես ընդգծել է նախարարը, քննարկվում են երկրի հիմնական օրենքի տարբերակներ, այդ թվում՝ կառավարման մոդելի վերաբերյալ, սակայն առայժմ վերջնական որոշում չկա:
Գալյանտը նշել է, որ խորհրդի նիստերում ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագրին վերաբերող դրույթները հանելու հարցը չի քննարկվում: