Արմինֆո.Հայաստանի սահմանամերձ մարզերի՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի բնակչությունը վերջին յոթ տարում նվազել է 41 500 մարդով: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը։
Նա հստակեցրել է, որ նշված ժամանակահատվածում Սյունիքում բնակչությունը կրճատվել է 21 700 - ով, Գեղարքունիքում՝ 14 000 - ով, իսկ Տավուշում՝ 5 800-ով։
"Սա անվտանգության ոլորտում պետական քաղաքականության և սոցիալ-տնտեսական քաղաքականության ամենաակնհայտ գնահատականն է", - ընդգծել է Առաքելյանը:
Նշենք, որ 2020թ. աշնանը Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից և 2021թ. գարնանը և աշնանը Հայաստանի վրա հարձակումների հետևանքով, ինչպես նաև 2022թ., 2023թ. թշնամու վերահսկողության տակ են անցել մի շարք ինքնիշխան տարածքներ: Բացի այդ, 2024 թիվը նշանավորվել է Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին: Վերը նշված բոլոր իրադարձությունները հանգեցրել են ան բանին, որ Ադրբեջանի ԶՈՒ դիրքերն ավելի են մոտեցել Հայաստանի բնակավայրերին՝ սահմանային կյանքը դարձնելով ավելի ու ավելի վտանգավոր։