Արմինֆո. Գերմանիայի հետ Հայաստանի ամուր գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, մեծ հեռանկարներ է բացում ապագայի համար: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքում՝ ուղղված Գերմանիայի նորանշանակ պաշտոնակից Յոհան Վադեֆուլին։
"Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Յոհան Վադեֆուլ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ջերմությամբ հիշելով 2023 թվականի փետրվար ամսվա մեր քննարկումը։
Գերմանիայի հետ Հայաստանի ամուր գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, մեծ հեռանկարներ է բացում ապագայի համար: Անհամբերությամբ սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակմանը ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան - ԵՄ շրջանակներում", - թվիթերյան իր էջում (X) գրել է Միրզոյանը։