Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամին առնչվող իրավիճակի, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են Կենտրոնական Ասիայի թեմատիկային: Նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: