Հոկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու և նրանց հանդիպումը նախապատրաստելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Թրենդը», այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկակցի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը:
«Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումը կհանգեցնի տեղաշարժի բանակցային գործընթացում և իր ավանդը կներդնի կայունության հաստատման գործում», - ասել է նա:
Նա ընդսմին հայտարարել է, որ Արցախի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի ռազմական պատասխանի: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք հավաստիացնում ենք մեր հավատարմությունը կողմերի հետ բանակցությունների հիման վրա աշխատանքի շարունակմանը», - ասել է Ուորլիքը:
Համանախագահհն ընդգծել է, որ լարվածության մակարդակը բարձր է, հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին հորդորում են ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի նոր սրման: