Արմինֆո. Հայաստանում հարցվածների մեծ մասը կողմ է արտահայտվել Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "ՔաղաքաՏփարան" խորագրով հարցման արդյունքները։
Հարցին, թե որքանով է ճիշտ զորահանդեսին մասնակցելու Փաշինյանի որոշումը, հարցվածների 36.7% -ը պատասխանել է՝ միանշանակ ճիշտ է, 25.4% - ը՝ ավելի շուտ ճիշտ, 9.5% - ը՝ սխալ, 22.8% - ը ՝ ավելի շուտ սխալ, ևս 5.5% - ը դժվարացել է պատասխանել։
Միևնույն ժամանակ, Հայաստանում հարցվածների 75% - ը նշել է, որ մայիսի 9 - ը համարում է կարևոր և տոնական օր, 13.6% - ը' ավելի շուտ տոնական օր, 5.9% - ը' ավելի շուտ այդ օրը չի համարում կարևոր և տոնական, 5.2% - ը միանշանակ չի համարում այդ օրը կարևոր և տոնական, ևս 0.3% - ը դժվարացել է պատասխանել:
Նշենք, որ հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին հեռախոսազանգերի միջոցով՝ այս տարվա ապրիլի 29 - ից միչեւ մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, ընտրանքի ծավալը կազմել է 1100, ընտրանքի սխալանքը ՝ + / - 3%:
2011 թվականին MPG - ն դարձել աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի՝ Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 2003 թվականից ի վեր MPG-ն, աշխատելով սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շուկայում, իրականացրել է տարբեր մասշտաբի ավելի քան 800 նախագիծ: