Արմինֆո. Առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Այդ մասին "Արմենպրես" -ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
"Այց առաջիկայում ծրագրվում է, մեր կողմից հրապարակման համար այս պահին հստակ ամսաթիվ չենք նշում, այցին ավելի մոտ ժամկետում կտեղեկացնենք", - նշել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
Վերջին անգամ Լավրովը Հայաստանում էր 2022 թվականի աշնանը։