Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․Երևան, Մոլդովական փ․), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության:
Ինչպես հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը, ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
«Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ», - ասվում է հաղորդագրությունում։