Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
"Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ", - նշել է նա:
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2024 թվականի նոյեմբերի 11-ից եւ աշխատանքից ազատվել է ս.թ. ապրիլի 30-ին: Տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հաղորդել է, որ Դանիելյանի պաշտոնանկությունն անակնկալ էր գերատեսչության աշխատակիցների համար, քանի որ դեռ նախօրեին նա աշխատանքի էր: