Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական անձում մասնակցություն. 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ», - նշվում է հաղորդագրությունում: