Արմինֆո. Բռնության ամեն մի գործողություն արժանի է դատապարտման: Այս մասին լրագրողներին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը, մեկնաբանելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին առնչվող միջադեպը, ով իր համախոհների հետ միասին ծեծի է ենթարկել հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին։
"Ինձ համար բռնության ցանկացած գործողություն արժանի է դատապարտման՝ լինի դա երկկողմանի, թե միակողմանի։ Ես չեմ պաշտպանում որևէ բռնության գործողություն՝ լինի դա պաշտոնական, թե ոչ պաշտոնական անձի կողմից", - ընդգծեց Արեյա0նը։
Քաղաքապետի խորհրդականը նշել է, որ չի հետևել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ կապված միջադեպի զարգացմանը: Նա չի պատասխանել Նոր Նորքի թաղապետի հրաժարականի հնարավորության մասին հարցին։