Արմինֆո. Իշխանությունը Ադրբեջանի պահանջների ներքո փոփոխվող սահմանադրության շրջանակներում կարող է հանգիստ քրեականացնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը, սահմանել, որ իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ավելին, իշխանությունը կարող է սահմանել, որ իշխանության կոնֆորտին հակասող ցանկացած քայլ, խոսք, գործողություն պետությանը լեգիտիմ հիմք է տալիս արձագանքել բռնությամբ:
Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին, որտեղ իշխանությունն ունի անսահմանափակ իրավասություններ և օրենքից դուրս գործելու իրավունք, իսկ պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ` տուժվելու և նստելու», - ընդգծել է պատգամավորը:
Նշենք, որ հասարակության շրջանում շարունակվում են ակտիվ քննարկումները Նոր Նորքի թաղապետ, իշխանամետ "Հանրապետություն" կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աջակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու փաստի շուրջ: Հետաքրքրական է, որ միջադեպից հետո "Հանրապետություն" կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ վերոնշյալ միջադեպն ուղղված է "երկրի ինքնիշխանության և անկախության դեմ": Իսկ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն այդ ծեծի համար մեղադրել Է իրավապահ մարմիններին ։ Մի խոսքով, մեղավոր են բոլորը, բայց՝ ոչ իշխանության ներկայացուցիչը։