Արմինֆո.Հայաստանի կառավարությունը թույլատրել է 1988-1992 թվականներին ՀՀ քաղաքացիություն ստացած Ադրբեջանից փախստականներին սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակարանները։ Որոշումն ընդունվել է ապրիլի 30-ին ՝ կառավարության նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված, ՀՀ քաղաքացիություն ստացած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բնակվում են հետևյալ հասցեներում ՝ Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4 շենք (ինժեներական քոլեջի հանրակացարան), ք. Երևան, Մոլդովական փողոց, 29/1 շենք, ք. Երևան, Շիրակի փողոց, 2/32 շենք, դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե ՝ խնդրելով իրենց ընտանիքներին սեփականության իրավունքով տրամադրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները: