Արմինֆո. Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին ու Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին։
ՀԱԵ Արցախի թեմի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը։
Պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախի թեմի առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայության հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։
Հյուրերը հավաստիացրել են՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպում են ունեցել նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ, որտեղ աջակցություն են հայտնել Արցախի բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության ջանքերին: Բեյն ու Մեցդորֆն ընդգծել են միջազգային հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը ՝ ընդլայնելու աջակցությունը արցախցիների իրավունքների վերականգնման գործում: