Արմինֆո. 2024 թվականին Ադրբեջանում դիտվել է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կտրուկ նվազում, ընդ որում, իշխանությունները շարունակել են արդյունավետ արգելք կիրառել անկախ վերահսկողության նկատմամբ։ Անպատժելիություն է տիրել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ հակամարտությունում նախկին խախտումների համար։ Անկախ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները շարունակել են բախվել կամայական սահմանափակումների: Այդ մասին ասվում է Amnesty International միջազգային կազմակերպության "Աշխարհում մարդու իրավունքների վիճակը" 2025 թվականի ամենամյա զեկույցում, որտեղ գնահատվում են Ադրբեջանի մասով մարդու իրավունքների ոլորտի թեմաների լայն շրջանակի վերաբերյալ ազգային, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Զեկույցի հեղինակները նշում են, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները ձերբակալվել են իրենց օրինական գործունեության համար, խաղաղ ցույցերը ճնշվել են, խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքի այլ տեսակները լայն տարածում են գտել, իսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին մերժել են արդարադատություն իրականացնել:
"Իշխանությունները շարունակել են վերահսկողության մեծացմանն ուղղված ջանքերը, հրաժարվելով համագործակցել միջազգային միջկառավարական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ներառյալ այնպիսիք, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վրա ։ Հունվարին կառավարությունը սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից (ԵԽ) և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից՝ այն բանից հետո, երբ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դադարեցրել է Ադրբեջանի լիազորությունները՝ անբավարար համագործակցության և մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վատթարացման պատճառով: Իշխանությունները նաեւ սահմանափակել են փետրվարի 9 - ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դիտարկումը, որոնք դիտորդների կողմից քննադատության են ենթարկվել իրական մրցակցության բացակայության համար, եւ որոնցում հաղթել է գործող նախագահը", - նշել են զեկույցի հեղինակները:
Այնուհետև ընդգծվում է, որ Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցություններն առաջ են ընթացել այն բանից հետո, երբ օգոստոսին Ադրբեջանը համաձայնել է հրաժարվել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ իր պահանջից:
"Սակայն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր պահանջները՝ ուղղումներ կատարել ՀՀ սահմանադրության մեջ, որպեսզի հանվեն Լեռնային Ղարաբաղի հետ միասնականության հղումները, ինչպես նաեւ սահմանների սահմանազատման շուրջ շարունակվող վեճերն էլ ավելի են բարդացրել վերջնական կարգավորման հասնելու ջանքերը։ Անպատժելիություն է տիրել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ հակամարտությունում թույլ տրված խախտումների համար։ Հունվարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները, ԵԽԽՎ-ը կրկին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման հումանիտար եւ իրավապաշտպան լուրջ հետեւանքները ճանաչելու Ադրբեջանի անկարողության կապակցությամբ:
ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղափոխմանը Հայաստան: Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը մնացել է չիրացված", - արձանագրել են զեկույցի հեղինակները։
Amnesty International-ում արձանագրել են, որ անկախ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները շարունակել են բախվել կամայական սհմանափակումների: "ԶԼՄ հատվածը մնացել է կառավարության արդյունավետ վերահսկողության ներքո, ինչը հանգեցրել է լայնոորեն տարածված ինքնաքննադատության: Նախագահական ընտրություններին և COP29-ին նախորդել են անկախ լրագրողների եւ կառավարության այլ քննադատների ձերբակալություններ: Ապրիլին իրավապաշտպան Անար Մամեդլին, ով ԵԽԽՎ-ի 2014թ.մարդու իրավունքների մրցանակի դափնեկիր է, ձերբակալվել և նախնական կալանքի է ենթարկվել մաքսանենգության շինծու մեղադրանքներով: Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարության ուսումնասիրման կենտրոնը հրապարակել է փետրվարին նախագահական ընտրությունների անցկացման գնահատականը, եւ երբ նա այլ իրավապաշտպանների հետ հայտարարել է COP29-ին ընդառաջ կլիմայական արդարության կոալիցիա ստեղծելու մասին", - նշել են իրավապաշտպան կազմակերպությունում:
Ուշադրություն է դարձվում նաև այն հանգամանքին, որ 2024 թվականին մեկ տասնյակից ավելի լրագրողներ 2023 թվականին ձերբակալվելուց հետո մնացել են կամայական կալանքի տակ։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները նաեւ երկարաձգել են Ադրբեջանի մի քանի անկախ լրատվական գործակալությունների առնվազն 11 լրագրողների նախնական կալանքը՝ կեղծ մեղադրելով նրանց արժույթի մաքսանենգության մեջ՝ արեւմտյան դոնորներից ենթադրյալ ֆինանսավորման առնչությամբ: Երկրում խստորեն ճնշվել են բողոքի ակցիաները, այդ թվում ՝ բնապահպանական բնույթի։