Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել #հատիկառհատիկ հեշթեգով։
«Դատարանի որոշմամբ, հաշտության համաձայնություններով, 17.03.2025 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ», - գրել է նա՝ «Ֆեյսբուքի» իր էջում: