Արմինֆո. Հայաստանի գործող վարչապետը, հետեւապես նաեւ Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ է։ Նման համոզմունք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Նա անընդունելի է ԱՄՆ գործող վարչակազմի, Ռուսաստանի, Չինաստանի համար։ ԵՄ "գնացող" վարչապետն անգամ ԵՄ համար է անլուրջ գործընկեր, որն Ադրբեջանի հետ է կառուցում իր հարաբերությունները։
Բնական դաշնակից Իրանը ստիպված է հարաբերություններ պահպանել, զուտ աշխարհաքաղաքական պատճառներով, ի հեճուկս ներկայիս ՀՀ-ի վարած քաղաքականության։ Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար», - գրել է քաղաքագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։