Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նշենք, որ այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխայիլ Կավելաշվիլիի հանդիպումը, որի արդյունքները կամփոփվեն ճեպազրույցով: Միխայիլ Կավելաշվիլիին կընդունեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարին Բ-ն: