Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում:
Ինչպես հաղորդել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, հուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ են ունեցել իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս պապի հոգու խաղաղության համար։
Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն հայոց հայրապետը մասնավոր աղոթք է բարձրացրել Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։