Արմինֆո. Երեւան է ժամանել Չինաստանի նոր դեսպանը: Ինչպես հաղորդում է Հայաստանում Չինաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, նոր դեսպանը Լի Սինվեյն է:
Նշենք, որ Չինաստանի նախորդ դեսպան Ֆան Յունը Հայաստանում առաքելությունն ավարտել է 2024 թվականի ամռանը, դրանից հետո Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կատարել է Չեն Մինը:
Այն մասին, որ Չինաստանը նոր դեսպան կնշանակի, հայտնի էր դարձել ապրիլի սկզբին։