Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման ուղիները, ինչպես նաև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Ղազախստանից Հայաստան է այցելել 10 236 զբոսաշրջիկ, ինչը 4,2% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ։ Նշենք, որ ղազախական KITF «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» միջազգային ցուցահանդեսը անցկացվում է 2001 թվականից: Ցուցադրությունը Կենտրոնական Ասիայում զբոսաշրջության ամենախոշոր մասնագիտական հարթակն է և երկրի տուրիստական ոլորտի գլխավոր իրադարձությունը: 20 տարվա ընթացքում ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ և կազմակերպություններ աշխարհի 63 երկրներից: